Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հիմնադրման 107-րդ տարեդարձին նվիրված ամենամյա հանդիսավոր ընթրիքին՝ «Նշանավորելով մեր երկարատև ազդեցությունը սերունդների վրա» խորագրով։
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
«Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումներին, համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներին ու հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել է AMAA-ի հետ իր փորձառությունը՝ ընդգծելով կազմակերպության գործունեության և առաքելության կարևորությունը»։