Արտաքին 44 րոպե առաջ - 09:50 22-10-2026

Վատիկան․ Լևոն XIV պապը թոքի ուռուցքի հեռացումից հետո լրացուցիչ բուժման կարիք չունի

Հռոմի Լևոն XIV պապին թոքի ուռուցքի հեռացման հաջող վիրահատությունից հետո լրացուցիչ բուժում չի պահանջվի, չորեքշաբթի հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։

Հյուսվածաբանական հետազոտության և մոլեկուլային-կենսաբանական վերլուծության արդյունքները հաստատել են, որ Հովվապետն ունեցել է թոքերի ադենոկարցինոմա, որը չի տարածվել ախտահարված հատվածի սահմաններից դուրս։

«Ուռուցքաբանական գնահատումը հաստատել է, որ հետագա թերապիա չի պահանջվում»,- ասվում է բժշկական տեղեկագրում, որը պատրաստել են պապին բուժած բժիշկներ Լուիջի Կարբոնեն և Ստեֆանո
Մարգարիտորան։Հոկտեմբերի 11-ին Վատիկանը հայտնել էր, որ Հովվապետին թոքում գտնվող հանգույցի պատճառով վիրահատություն է սպասվում։

Բժիշկները հեռացրել են նրա ձախ թոքի մի մասը։

Հռոմի հիվանդանոցում կարճատև մնալուց հետո Լևոն XIV-ը հոկտեմբերի 17-ին վերադարձել է տուն, իսկ հաջորդ օրը ախտորոշումից հետո առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել՝ Առաքելական պալատի պատշգամբից անցկացնելով կիրակնօրյա «Angelus Domini» («Տիրոջ Հրեշտակը») աղոթքը։

Հետագա բուժման անհրաժեշտության բացակայությունը լավ նորություն է դարձել Քահանայապետի՝ նոյեմբերին նախատեսված Հարավային Ամերիկա ուղևորությունից առաջ։

Երթուղին պետք է ներառի Պերուն, Ուրուգվայը և Արգենտինան և ենթադրում է առնվազն 14 ավիաչվերթ։ Վատիկանը դեռ պաշտոնապես չի հաստատել, թե արդյոք ուղևորությունը տեղի կունենա, սակայն բժիշկ Մարգարիտորան հայտարարել է, որ դրա չեղարկման համար բժշկական պատճառներ չի տեսնում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա