Ներքին 4 տարի առաջ - 22:32 15-12-2021

Ո՞վ է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը

Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Տեղեկությունը հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։

«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական մամուլը գրել էր, որ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում