ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումն ընկալում է որպես ողբերգություն, որպես պատմական Ռուսաստանի փլուզում։ Այս մասին նա հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքի եթերում՝ «Ռուսաստան. Նորագույն պատմություն» ֆիլմում:
«Նույն ողբերգությունը, ինչ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար է։ Ի վերջո, ի՞նչ է Խորհրդային Միության փլուզումը։ Դա Խորհրդային Միություն անվանումով՝ պատմական Ռուսաստանի փլուզումն է»,- ասել է Պուտինը:
Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե անձամբ իր համար ի՞նչ նշանակություն է ունեցել ԽՍՀՄ-ի կազմաքանդումը։