Ավելին 4 տարի առաջ - 15:32 12-12-2021

Եվրոպական կինոակադեմիայի կողմից հայտարարվել են 2021 թվականի լավագույն ֆիլմերը

Բոսնիացի ռեժիսոր Յասմիլա Բանիչի «Ո՞ւր ես գնում, Աիդա» ֆիլմը ստացել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակը։ Այս մասին հայտնում է կինոակադեմիայի կայքը։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել սերբ դերասանուհի Յասնա Ջուրիչիչը, որը կատարում է հաղթող ֆիլմում գլխավոր դերը։ Լավագույն դերասան է ճանաչվել Էնթոնի Հոփքինսը «Հայր» ֆիլմում խաղացած դերի համար։

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը Եվրոպական կինոակադեմիայի ամենամյա մրցանակ է, որը հիմնադրվել է 1988 թվականին։ Հիմնադիրների մտահղացման համաձայն՝ այն հակադրվում է «Օսկարին»՝ որպես Միացյալ Եվրոպայի գլխավոր կինոմրցանակի, և երբեմն կոչվում է «Եվրոպական Օսկար»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս ռեժիսոր Կիրա Կովալենկոյի «Բռունցքները արձակելով» ֆիլմը պաշտոնապես ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում։

Այս ֆիլմից բացի «Լավագույն արտասահմանյան խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն ուկրաինացի ռեժիսոր Նատալյա Վորոժբիթի «Վատ ճանապարհները», «Ֆարիդայի երկու հազար երգերը» (Էլկին Տույչիև, Ուզբեկստան), Ղրղզստանից ռեժիսոր Արտիկպայ Սյունդուկովի «Շամբալան» և Ղազախստանից ռեժիսոր Ադիլխան Երժանովի «Դեղին կատուն»։ ։ Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 93 երկիր։ Այս անվանակարգում նորեկը Սոմալին էր, որն առաջին անգամ իր ֆիլմ առաջադրել «Օսկարի» համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի