Արտաքին 4 տարի առաջ - 11:48 10-12-2021

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է Շենգենյան գոտու բարեփոխումներ նախաձեռնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է փոխել Շենգենյան գոտու կանոնները։ Այս մասին նա հայտարարել է 2022թ.-ի հունվարից ԵՄ Խորհրդում երկրի նախագահությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BFM հեռուստաալիքը։

«Մեր նախագահության ժամանակահատվածում մենք կնախաձեռնենք Շենգենյան գոտու բարեփոխում՝ երկու ուղղությամբ»,- ասել է նա։

Առաջին ուղղությունը՝ Շենգենյան գոտու քաղաքական կառավարումն է, որի համար կստեղծվի հատուկ կազմակերպություն և համապատասխան նախարարների հանդիպումներ կանցկացվեն՝ ԵՄ արտաքին սահմանների վերահսկողությունն ու պաշտպանությունը ուժեղացնելու համար, պարզաբանել է Մակրոնը։

Երկրորդ ուղղությունը՝ հրատապ աջակցության մեխանիզմի ստեղծումն է՝ սահմանին ճգնաժամ առաջանալու դեպքում։

«Երկրները, որոնց սահմանները ԵՄ արտաքին եզրին են, պետք է Frontex սահմանային գործակալության լիակատար աջակցության, ինչպես նաև մյուս երկրների ոստիկանների և ժանդարմների օժանդակության երաշխիք ունենան»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում