Bild-ը ներկայացրել է Մերկելի առաջին օրը՝ թոշակի անցնելուց հետո
copy image url

Bild-ը ներկայացրել է Մերկելի առաջին օրը՝ թոշակի անցնելուց հետո

Արտաքին 3 տարի առաջ - 09:55 10-12-2021

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կենսաթոշակի անցնելուց հետո առաջին օրն այցելել է Բեռլինի Unter den Linden փողոցում գտնվող իր նոր գրասենյակ, գրում է Bild պարբերականը։

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ թոշակի անցնելուց հետո ցանկանում է լիաթոք քնել, սակայն հինգշաբթի առավոտյան ժամը 8-ին դուրս է եկել իր բնակարանից և գնացել գրասենյակ՝ հայտնվելով առավոտյան խցանումների մեջ։

Պարբերականը հաղորդում է նաև, որ Մերկելն այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող իր սիրելի սուպերմարկետ, և նրա հետ եղել է միայն թիկնապահը։ Ճաշից հետո նա դուրս է եկել գրասենյակից և ավտոմեքենայով գնացել տուն: