Եթե հիշում եք, վերջին տարիների ընթացքում քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներում, բիզնես-կենտրոնների, սուպերմարկետների, այգիների և այլ մարդաշատ մասերի շրջակայքում՝ Մաշտոց, Թումանյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Օղակաձեւ այգու շրջակայքում, Հանրապետության հրապարակում և այլ վայրերում, աստիճանաբար հայտնվեցին ճանապարհատրանսպորտային կանաչ բաճկոններ հագած «պարկովչիկներ»:
Բիզնեսը ինքնին բավական շահութաբեր էր, իսկ ինչպես հայտնի է, հայկական պայմաններում չօգտվել նման հնարավորությունից, հիմարություն կլիներ պատկան մարմինների համար: Հենց այդ պատճառով էր, որ փողոցները աստիճանաբար մասնատվեցին մասերի և երկար ժանամակ էր, երբ փողոցների տեր-տիրակալներն էին դարձել տարբեր տարիքային խմբերի եվ տեսքի մարդիկ։
Այժմ պատկերը լրիվ այլ է․ այն «անհատները», ովքեր զբաղվում էին այդ աշխատանքով, գրեթե քաղաքում չկան, եթե կան էլ․ ապա միայն հատուկ վայրերում՝ վերահսկողության տակ աշխատելով։
Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե որքան գումար են աշխատում «պարկովչիկները» այժմ՝ իշխանափոխությունից հետո, և ինչպես են նրանց վերաբերվում մարդիկ։
Մանրամասն՝ տեսանյութում։