Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:18 14-08-2021

Հայտնի է Անգելա Մերկելի կենսաթոշակի չափը հրաժարականից հետո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թոշակի անցնելուց հետո ամսական միջինը ստանալու է մոտ 15 հազար եվրո կենսաթոշակ, հայտնում է DPA գործակալությունը: Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի: 1990 թվականից նա պարբերաբար ընտրվում էր Բունդեսթագում և մասնակցում Գերմանիայի խորհրդարանի աշխատանքներին: Մերկելի թոշակը կազմելու է խորհրդարանական աշխատավարձի 65%-ը: Թե որքան է ստանալու Մերկելը կանցլերի պաշտոնում իր աշխատանքի համար, անհայտ է: Այնուամենայնիվ, նրա նախորդ Գերհարդ Շրյոդերը, որը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 7 տարի, ստանում է ամսական 6.5 հազար եվրո հավելավճար:

Հրաժարականից հետո Մերկելը ստանում է իր գրասենյակի պահպանման իրավունք, որը ներառում է երկու օգնականների՝ քարտուղարի և վարորդի, իսկ ծախսերը վճարելու է պետությունը: Գերմանիան Շրեդերի նմանատիպ գրասենյակի վրա տարեկան կես միլիոն եվրո է ծախսում:

Սեպտեմբերին տեղի են ունենալու Բունդեսթագի ընտրություններ, որից հետո ԳԴՀ-ն գլխավորելու է նոր կանցլերը:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա