Մամուլ 8 ամիս առաջ - 08:58 23-10-2025

Առաջարկվում է կենսաթոշակի հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10 000 դրամ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ։ Որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12 տոկոսի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Միևնույն ժամանակ, որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումն իրականացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել կենսաթոշակների բարձրացումը դիտարկել անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացման տարբերակով:

Այս միջոցառումն սկսվել է իրականացվել 2022 թվականի հուլիսից: 2025 թվականի օգոստոսին շահառուների թվի միջին ամսականը կազմել է 348433, իսկ մեկ շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 4085 դրամ։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են 11,8 մլրդ դրամ:
Ըստ կառավարության, կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակների չափերը՝ միջոցառման ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսն ավելացնել՝ սահմանելով 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ:

Նախագծի հեղինակները կարծում են, որ հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել մոտ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի ավելի շատ միջոցներ։

Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան