Ներքին 4 տարի առաջ - 14:41 08-12-2021

Գերիների ծնողները փակել են Բաղրամյան փողոցը

Այժմ գերիների և անհետ կորածների ծնողները փակում են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները։ Այսօր կլինի նաև Կառավարության հարց ու պատասխանը, որին ծնողները պատրաստ են սպասել նույնիսկ մինչև ուշ գիշեր։
Ոստիկանները պատնեշ են կառուցել և փակել են Դեմիրճյան փողոցը, որպեսզի ցուցարարները չկարողանան շարժվել առաջ։ Եվ դրանից հետո կռիվ է սկսվել նրանց և ծնողների միջև։
Ցուցարարների մեջ է նաև «Զարթոնք» կուսակցության անդամ Վահագն Չախալյանը։

Այս պահին Բաղրամյան փողոցն ամբողջությամբ փակ է։ Երթևեկությունը դադարել է։
Ցուցարարների պահանջը մեկն է․ Ալեն Սիմոնյանը պետք է դուրս գա Ազգային ժողովից և պատասխանի իրենց հարցերին։

Ոստիկանները շարունակաբար խոչընդոտում են ցուցարաներին, բանակցում են նրանց հետ, որպեսզի բացվի փակ փողոցը։ Նրանք նույնիսկ բերման են ենթարկում գերիների ծնողներին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր