Ներքին 3 տարի առաջ - 18:00 19-07-2023

Հաջորդն էլ ավելի բեթար է լինելու․ անհետ կորածների ծնողները պայմանով բացեցին Բաղրամյան պողոտան

44-օրյա պետարազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր փակել էին Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը՝պահանջելով իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն ընդունի իրենց։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել ծնողների հետ, որից հետո վերջիններս բացեցին ճանապարհը և հայտարարեցին, որ եթե խոստումը չպահեն, ապա ավելի լուրջ քայլերի կդիմեն և ինչպես բերել են, այնպես էլ կհեռացնեն Փաշինյանին:

«Խոստանում ենք, եթե չընդունեն, հաջորդն էլ ավելի բեթար է լինելու, ուշքներս գնալու է, ընկնելու ենք ասֆալտին, բայց չենք հեռանալու։ Եթե մեզ 1 շաբաթվա ընթացքում չընդունեն, մենք այլևս ոչ մի կոմպրոմիսի չենք գնա, կփակենք ճանապարհը և էլ չենք բացի»,–ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնող Կարինե Մանավազյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը