Խոսք 4 տարի առաջ - 17:38 07-12-2021

Կուզեմ՝ երկրաշարժը վերանա իմ մտքից. Արթուր Հակոբյան

Դերասան Արթուր Հակոբյանը, ով խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում և Պատանի հանդիսատեսի թատրոնում, ծնունդով գյումրեցի է։ Թե ի՞նչ հիշողություններ ունի դեկտեմբերի 7-ի հետ կապված, Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցեց նրա հետ։

«Ես մինչև մահանալս և դագաղ մտենելս չեմ կարող մոռանալ դա։ Հիմա Հ1- ն էլ կանչել է, չեմ կարողանում այս օրով գնալ որևէ հարցազրույցի։ Միայն մի բան կարող եմ ասել, դա այն հիշողությունն է, որը կուզեմ՝ վերանա իմ մտքից։ Հիշում եմ, այդ օրերին Հայաստանին օգնության ձեռք էր մեկնել ամբողջ աշխարհը։ Վերքերը դեռ բոլորիս կյանքում զգացնել են տալիս, բայց հիշողությունը՝ հավերժ է։ Մեր քաղաքը մինչև երկրաշարժը շատ սիրուն էր, մարդկանց դեմքին ժպիտ կար, ուրախության անսպառ պաշար, օրը սկսվում էր տեքստիլ գործարանի շչակի ուդոկի ձայնով , ու ավելի քան վեց հազար բանվոր շտապում էր աշխատանքի։ Այդ օրը բոլորը սովորականի նման գնում էին աշխատանքի, ոչինչ չէր կանխագուշակում սարսափելի աղետը՝ բացի մառախլապատ եղանակից։ Շատ ընկերներ կորցրին, իսկ քառասունհինգ վայրկյանի ընթացքում մի բուռ ավերակից ոչ մի բան չմնաց։ Ու հանկարծ հասկացանք կատարվածի բուն էությունը, հասկացանք, բայց չընկալեցինք։ Այդ օրը տաս քաղաքից ավել ավերվեց։ Քաղաքում հիմա էլ կան երկրաշարժի հետևանքները՝ տնակների ու անօթևանների տեսքով։ Մարդիկ, ովքեր մեծացան ոչ մարդկային պայմաններում ու սպասեցին այն հրաշքին, որը չի վերադարձնելու կորցրածը։ Առաջին բանը, որ իմ մտքով անցավ այն էր, որ լավ թրաշված լինեմ, հանկարծ դագաղ դնելիս վրայից չկտրտեն, մեռնեմ։ Չգիտեմ, ես չեմ հասկանում դա ինչ զգացողություն էր։ Այդքանը միայն կարող եմ ասել։ Չգիտեմ....

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է