Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 27-04-2025

Կուզեմ, որ իշխանափոխություն լինի, բայց հները չգան․ հարցում

2018 թվականից՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո, Հայաստանում քաղաքական դաշտը զգալիորեն փոփոխվեց, բայց ընդդիմադիր խմբերը պարբերաբար խոստանում են իշխանափոխություն՝ այդ թվում տարբեր միջոցառումների, հանրահավաքների ու քաղաքական նախաձեռնությունների միջոցով։

Նրանք հաճախ քննադատում են կառավարությանը տարբեր հարցերում։ Օրինակ՝ ներքին քաղաքականություն, անվտանգություն կամ Արցախի հարց։ Սակայն՝ այս ընթացքում ընդդիմության՝ իշխանություն գալու փորձերը դեռ արդյունք չեն տվել։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հավատում են, որ ընդդիմությունը կհասնի իշխանափոխության։

Հարցվածներից շատերն ասացին, որ չեն հավատում ընդդիմության խոստացած իշխանափոխությանը։

«Հներից հազիվ ենք պրծել, ես մեր իշխանությունից գոհ եմ։ Կուզեմ, որ նորից վերընտրվի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ մեր երկրին նոր կուսակցություն է պետք։ «Կուզեմ, որ իշխանափոխություն լինի, բայց հները չգան»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին