Ներքին 4 տարի առաջ - 13:18 05-12-2021

27/5 ընտրատեղամասում ուղղորդում են ընտրողներին․ Հրապարակ

«Հրապարակ»-ը հաղորդում է, որ 27/5 ընտրատեղամասում ՀՅԴ-ի վստահված անձ Մարատ Ավետիսյանից ահազանգ է ստացել, որ որ ինչ-որ մարդիկ «դուխով» գլխարկներով տեղամասի ներսում եւ հարակից տարածում ուղղորդում են ընտրողներին, մոտենում են եւ ասում՝ դուխով: Եւ չնայած ընտրատեղամասում ըստ օրենքի արգելվում է քարոզչությունը, սակայն դուխով գլխարկներով մարդիկ են մտել եւ քվեարկել:

Նույն տեղամասում վաղ առավոտից ընտրողներին ուղղորդելով է զբաղված նաեւ հանձնաժողովի նախագահ, դպրոցի տնօրեն Գայանե Երանոսյանը: Նա նույնպես ընտրության եկածներից շատերին թեւանցուկ ուղղորդում է դեպի քվեարկության, ասում են ՔՊ համակիր է, ամուսինը՝ Վարդան Գեւորգյանն էլ վաղ առավոտից շրջում է տեղամասից տեղամաս, եւ ուղղորդողներից մեկն էլ նա է:

Նշենք, որ խոշորացման արդյունքում Եղվարդը կանվանափոխվի Նաիրի համայնք, այստեղ ՔՊ թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է, ՀՅԴ-ինը՝ Պռոշյանի երջանկահիշատակ գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին, թեկնածուեր են առաջադրել Արամ Սարգսյանը, Ապրելու Երկիրը, ՔՊ-ից, ԱԺ նախկին պատգամավոր, վարչապետի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանջ՝ Լյուդմիլա Սարգսյանը եւ այլք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ce682aa1d94028950c0ed9e4fcbd0701

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում