Ներքին 5 տարի առաջ - 14:57 15-06-2021

ԼՀԿ-ի անդամներն ընտրողներին ներկայացրել են գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ծրագիրը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում էական փոփոխություններ կատարել՝ գյուղացուն զերծ պահելով հնարավոր բոլոր ռիսկերից:

այս մասին ասացին կուսակցության ընտրական ցուցակի անդամները:

Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը:

Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան:

Գևորգ Գորգիսյանն ակտիվորեն ներգրավված է եղել ԼՀԿ-ի՝ գյուղատնտեսական ծրագրերը մշակելու գործում: Նա ներկայացրեց կուսակցության տեսլականը՝ գյուղատնտեսական խնդիրների, գյուացու խնդիրների լուծման համար: «Հիմա, փաստացի, գյուղացու վրա է մնացել ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, ինչ պարարտանյութ ընտրել, ինչպես հավաքել, ինչպես իրացնել: Դա մի մարդը, նույնիսկ մի ֆերման չի կարող անել: Եվ մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել կառույց, համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ, գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն իրականացնելու է այդ կազմակերպությունը, համակարգը»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ գյուղացուն զերծ են պահելու բոլոր հնարավոր ռիսկերից:

Դավիթ Խաժակյանն էլ խոսելով կուսակցության շանսերից՝ նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԼՀԿ-ի շանսերը: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստանն է»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի