Ներքին 4 տարի առաջ - 13:20 04-12-2021

Հանդիպել են ԲՏԱ նախարարն ու Բելառուսի դեսպանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի ունեցած փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ անդրադարձել Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորված և հաջողություններ գրանցած գործակցային կապերին, ընդգծել, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ալեքսանդր Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել համագործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում