Ներքին 3 տարի առաջ - 17:32 05-09-2023

ԲՏԱ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի համար, հույս հայտնել, որ Նիդերլանդների հետ ձևավորված գործընկերային դրական փորձը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, իրականացվող ծրագրերն էլ առաջիկայում կընդլայնվեն և նոր շոշափելի արդյունքներ կգրանցեն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի և էլեկտրոնային կառավարման բնագավառներում: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովման հարցերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Նիդերլանդներն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, շեշտել երկու երկրների ընդգծված հետաքրքրությունը տեխնոլոգիաների նկատմամբ, որը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման համար լուրջ նախադրյալներ է ստեղծում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր, որտեղ նախարարությունն ակտիվ ներգրավվածություն կունենա։

Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը