Արտաքին 4 տարի առաջ - 21:59 01-12-2021

Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Ռուսաստանը չի կարող ազդեցության գոտի ունենալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռիգայում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող ազդեցության գոտի ունենալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Հարցի ձևակերպումն ինքնին արտացոլում է մի թեզ, որը պետք է մեր կասկածը հարուցի, և որն անընդունելի է։ Սա այն թեզն է, որ Ռուսաստանը շահերի ոլորտ ունի։ Սա նշանակում է փաստացի ճանաչում, որ Ռուսաստանը կարող է վերահսկել այն, ինչ անում են իր հարևանները, որոնք ինքնիշխան պետություններ են»,- ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով Ռուսաստանի պատմական ազդեցության գոտի ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական ներխուժման մասին հարցին:

Միաժամանակ, Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն կօգնի զարգացնել Վրաստանի և Ուկրաինայի բանակները։

«Մենք վարժանքներ ենք անցկացնում, տրամադրում ենք տեղեկատվության փոխանակում, սարքավորումներ մատակարարում և աջակցում ենք բարեփոխումների գործընթացին», - ասել է Սթոլթենբերգը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններին հակամարտության սրացումից խուսափելու անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը