Ներքին 4 տարի առաջ - 23:53 30-11-2021

Հունվարի 1-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կկիրառվեն նոր սահմանափակումներ․ ԱՆ նախարար

2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չկա` բազմաթիվ երկրներ կիրառում են այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան. տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։ Օրինակ` Փարիզում մեր քաղաքացիները սրճարանից օգտվելիս նույն կերպ հավելվածի միջոցով հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը: Այո, կորոնավիրուսը անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ թե առողջապահական, թե տնտեսական համակարգերի վրա: Մեր կողմից կիրառվող միջոցառումներն էլ ուղղված են նրան, որ մեր երկրում իրավիճակը դուրս չգա կառավարելիության շրջանակներից, որ մենք չունենանք մարդկային ու տնտեսական կորուստներ»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքերով` կառավարության ջանքերը ուղղված են զսպման մեխանիզմներով քաղաքացիների կյանքն ու առողջությունը, նաև տնտեսությունը փրկելուն:

Նախարարը նշեց նաև, որ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվն ավելանա։

«Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը»,- ասաց Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից