Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:46 26-11-2021

Ալիևն ասել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար ավելին է, քան ուղղակի ռազմավարական գործընկեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար ավելին է, քան ուղղակի ռազմավարական գործընկեր։

«Ռուսաստանը Ադրբեջանի համար բարեկամ է, ռազմավարական գործընկեր, նույնիսկ, ես կասեի, ավելին, քան ռազմավարական գործընկեր: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահելի հարաբերությունների մակարդակը, ի թիվս այլ բաների, նպաստում է նրան, որ մենք Հայաստանի հետ լուծումներ գտնենք խնդրի ամենազգայուն հարցերի վերաբերյալ»,- ասել է պետության ղեկավարը ուրբաթ օրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո։

Ալիեւը հույս է հայտնել, որ «եռակողմ հանդիպման արդյունքը կլինի դրական, որը չի ուշանա, իսկ իրավիճակը տարածաշրջանում կդառնա ավելի ապահով ու կանխատեսելի»։

Ուրբաթ օրը կայացած բանակցությունները դարձել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին դեմառդեմ եռակողմ շփումն այս տարվա հունվարից ի վեր։ Այն տևել է մոտ երեք ժամ։ ՌԴ նախագահը այս հանդիպումն անվանել է օգտակար և ժամանակին, ինչպես նաև հույս է հայտնել, որ պայմանավորվածությունները կհարգվեն։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան