Խոսք 4 տարի առաջ - 14:58 26-11-2021

Գուցե մեր կյանքի կրկեսը 2022-ին ավարտվի․ հարցազրույց Սոս Պետրոսյանի հետ

Կրկեսի վերաբացման, դպրոց-ստուդիայի ժամանակավոր ելույթների, հայ սաների ունեցած հաջողությունների և այլ թեմաներվ Oragir.News-ը զրուցեց կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի հետ։

Պարոն Պետրոսյան, ե՞րբ կվերաբացվի կրկեսը, արդյո՞ք այս Ամանորին կրկեսում կլինի ամանորյա ներկայացում։ Երխաները Ամանորը կդիմավորե՞ն կրկեսային ներկայացմամբ։

Քանի որ ես հանդիսանում եմ կրկեսի գեղարվեստական ղեկավարը, այդ հարցին հստակ պատասխան տալ չեմ կարող։ Ի շնորհիվ «Տաշիր գրուպի», ում մենք անչափ շնորհակալ ենք՝ կրկեսը իր ամբողջականությամբ գրեթե պատրաստ է։ Մեր պետությունը չկարողացավ կրկես կառուցել, փոխարենը այդ մարդիկ հանձն առան և սկսած գործը գրեթե ավարտին են հասցրել։ Եվ մեզ են տալիս ժամանակակից մոդեռնիզացված կրկես։ Այս պահին ընթանում է ներքին հարդարման աշխատանքները, սպասում ենք աթոռներին, ձայնային և լուսային սարքավորումներին։ Իսկ ինչ վերաբերում է այս տարի Ամանորը կրկեսում դիմավորելուն, ասեմ, որ դժվար թե հասցնենք ավարտել։ Ինձ թվում է՝գալիք տարվա ապրիլ֊մայիս ամիսներին կրկեսը ամբողջությամբ պատրաստ կլինի և մեր հանդիսականները կկարողանան ներկայացում դիտել։

Մինչև կրկեսի վերաբացումը ժամանակավոր ելույթներ ունենո՞ւմ եք։ Եթե ունենում եք, ապա որտե՞ղ և ի՞նչ ֆորմատով։

Շատերը այն կարծիքին են, որ կրկեսի փակվելուց հետո մենք անգործ նստած ենք, դա ամենևին էլ այդպես չէ։ Կրկեսի փակման առաջին իսկ օրերից մեր կրկեսային դպրոց֊ստուդիան գործում և ելույթներ է ունենում տարբեր վայրերում։ Մենք սկզբնական շրջանում Առնո Բաբաջանյան համերգասրահի դահլիճում էինք, իսկ հիմա տեղափոխվել ենք Խորենացի փողոցի վրա գործող Հայաստանի վետերանների միության շենք։ Մեր ստուդիայի բոլոր աշխատանքները ընթանում են բնականոն հունով, և մեր շրջանավարտները ելույթ են ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, իսկ մինչ 44-օրյա պատերազմը ամբողջ Արցախում հանդես էինք գալիս բարեգործական համերգ֊ներկայացումներով և Արցախում դժվար է նշել մի գյուղ, որտեղ մենք բարեգործական համերգ չենք ունեցել։ Եվ հենց այդ բարեգործական համերգների ընթացքում էլ մեր կազմը համալրվում էր նոր տաղանդաշատ սաներով։ Չմոռանամ նաև նշել, որ մեր ստուդիան անվճար էր։

Ե՞րբ և ո՞ւմ կողմից է ստեղծվել այդ դպրոց-ստուդիան։

Դպրոց֊ստուդիոն ստեղծել եմ ես 1972թ-ին, և այն մինչ օրս գործում է անխափան։ Ստուդիան իր բացման օրվանից մինչ օրս եղել և մնում է անվճար։ Շատերը զարմանում են, ասելով՝ պարոն Պետրոսյան, ինչպե՞ս կարելի է այդքան երկար տարիներ պահել դպրոցը անվճար։ Ես պատասխանում և բացատրում եմ, որ կրկեսը շատ բարդ արվեստ է։ Ինչքանով ճիշտ կլինի գումար վերցնել այն երեխաներից, ովքեր ցանկանում են գալ, անցնել այդ դժվարությունների միջով և վերջում մեզ զարմացնել։

Իսկ ի՞նչ հաջողություններ են գրանցել ձեր սաները։

Չմոռանամ նշել, որ ես նաև Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահն եմ, որը միջազգային բնույթ է կրում։ Եվ մեր սաներն ու դերասանները, երը սփռված են աշխարհով մեկ, նրանք ելույթ են ունենու տարբեր բեմերում , կրկեսներում, բեմահարթակներում, շապիտո(շարժական) կրկեսներում։ Մեր բոլոր սաները ցանկանում են մասնակցել բացմանը։ Ես մեկ-մեկ հումորով ասում եմ՝ պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվի, երբ մի օր բացմանը բոլորիդ կանչեմ, մենք կունենանք կրկեսի մոտ 3000 հայ դերասանններ։

Իսկ Ձեր պատկերացմամբ, պարոն Պետրոսյան, առանց կրկեսի կարո՞ղ է նորմալ երկիր գոյություն ունենալ։

Իհարկե ո’չ։ Շատերը մտածում են, թե կրկեսը երեխաների համար է, բայց դա շատ սխալ է, քանի որ կրկեսը և՛ երեխաների և՛ մեծահասակների և՛ ծերերի համար է։ Երբ ես քայլում եմ դրսում, բոլորը ՝անկախ տարիքից, նույն խանդավառությամբ մոտենում են և հարցնում՝ ե՞րբ կբացվի կրկեսը։ Կրկես սիրում են բոլորը՝ անկախ տարիքից։ Կրկեսը արվեստ է բոլորի համար։ Ընդամենը 2 օր առաջ լույս տեսավ իմ գիրքը՝ նվիրված հայկական կրկեսին, այն վերնագրված է այսպես՝ «Հայկական կրկեսը երեկ և այսօր»։ Սա կրկեսին նվիրված իմ 4֊րդ գիրքն է, և ես կարծում եմ, որ սա լավ նվեր է մեր կրկեսասեր հանրությանը;

Շատերը մտածում են, որ Հայաստանում կրկեսի բացակայությունը հայի կյանքը վերածեց կրկեսի։ Դուք է՞լ եք այդպես մտածում։

Այո, շատերը այդպես են մտածում։ Շատ է լինում, որ երբ տարբեր տեղեր ներկայացում կազմակերպելիս մեր լիազորները տոմսեր են տանում, այսպիսի պատասխան են ստանում․ «Մենք էլ ենք կրկես, էլ ի՞նչ խոսք կարող է լինել կրկեսի մասին։ Ճիշտ է, հանրապետությունում վիճակը այդքան էլ լավ չի, բոլորը տխուր են, բայց կրկեսը մի քանի ժամով մարդուն կտրում է այս ծանր իրականությունից, տանում կրկեսային կախարդական աշխարհ և ուրախացնում։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է