Արտաքին 4 տարի առաջ - 22:59 24-11-2021

Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ, ինչպես նաև վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության շուտափույթ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և տնտեսական զարգացմանը։

Նախորդ անգամ Օվերչուկը Բաքվում էր այս տարվա հուլիսին։ Այդ ժամանակ քննարկվել են նաև հարցեր՝ կապված Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ, որը պատասխանատու է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»