Արտաքին 4 տարի առաջ - 14:17 23-11-2021

Ովքեր պետք է իրենց սննդակարգից բացառեն կաղամբը. բժիշկ

Էնդոկրինոլոգ և դիետոլոգ Տատյանա Բոչարովան լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե որ քաղաքացիներին է ավելի լավ հրաժարվել կաղամբից։

Նրա խոսքով, կոպիտ թելիկները կաղամբը դարձնում են դժվարամարս սնունդ:

«Կաղամբը վնասակար է աղիքային հիվանդությունների՝ հատկապես էնտերոկոլիտի դեպքում, ինչպես նաև նրանց համար, ովքեր ենթարկվել են աղեստամոքսային տրակտի վիրահատության, երբ օրգանիզմը վերականգնվում է: Այն վնասակար է նաև մինչև երկու տարեկան երեխաների համար»,- նշել է մասնագետը։