Ներքին 4 տարի առաջ - 12:15 19-11-2021

ՀՀ-ն ամեն ինչ անելու է գերիներին օր առաջ հայրենիք վերադարձնալու համար. Աղաջանյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում էլ ամեն ինչ արել է ու հիմա էլ անելու է՝ գերեվարված հայրենակիցների` օր առաջ հայրենիք վերադարձի համար:

Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք: Բայց և միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- ասաց Աղաջանյանը:

Պատգամավորը հավելեց՝ սա ընդամենը իրավական պետության տրամաբանությունից է բխում, նորմալ գործընթաց է, անձի կամայական ցանկության հարց չէ, իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել