Արման Սարգսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են մինչև տարեվերջ առաջնագծի կահավորումն ավարտելու համար
copy image url

Արման Սարգսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են մինչև տարեվերջ առաջնագծի կահավորումն ավարտելու համար

Ներքին 3 տարի առաջ - 16:34 09-12-2021

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանն ասաց, որ սահմանին մոդուլային տնակներ են տեղադրել, որոնք հնարավորություն են տալիս զինվորներին՝ հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու համար:

«Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,-ընդգծեց Սարգսյանը:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սահմանները պաշտպանվում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ Զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործով ապացուցեցին:

Ամենից շատ դիտված