Ներքին 4 տարի առաջ - 11:36 18-11-2021

Որքան գումար է տրամադրում պետությունը COVID-19-ի դեմ պայքարում

ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 1.2 մլրդ դրամ գումար։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ։

Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ այդ գումարը նախատեսված է կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման նպատակով իրականացվող միջոցառումների ծախսերով։

Նախագծում նաև մանրամասն ներկայացված է, թե այդ գումարից որ մասն ինչի վրա է ծախսվելու։ Այսպես` 530 մլն դրամը փոխանցվելու է բժշկական կենտրոններին` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց։ Ընդ որում` 150 մլն դրամը` սեպտեմբերի, 380 մլն–ը` հոկտեմբերի համար։

625 մլն դրամը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարներն են (520 մլն-ը` հոկտեմբերին, 105–ը` սեպտեմբերին):

Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՀՀ–ն չինական «Սինոֆարմ» ընկերությունից 100 000 հատ ՊՇՌ թեստ է գնել, որի արժեքը կազմել է 97 մլն դրամ, իսկ տեղափոխումը` Պեկին - Մոսկվա - Երևան` 8 մլն դրամ։

Արդյունքում, միայն վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ–ը COVID-19–ի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ, որը կառավարության այսօրվա որոշմամբ առաջիկայում կփոխանցվի առողջապահության նախարարությանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից