Արտաքին 4 տարի առաջ - 21:37 16-11-2021

Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ այդ երկրների սահմանին իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

«Շփման մեջ ենք կողմերի հետ իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ընդգծել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: