Ներքին 4 տարի առաջ - 22:28 11-11-2021

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Լիբանանի մօտ Անգլիոյ դեսպան դոկտ. Իան Գոլարտ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ երկար հանդիպում մը ունեցաւ: Քննարկումի նիւթ դարձան ընդհանրապէս Միջին Արեւելքին ու մասնաւորաբար Լիբանանին առնչուած շարք մը հարցեր:

Նորին Սրբութիւնը եւ դեսպանը շեշտեցին Լիբանանի օժանդակութեան հրամայականը՝ քաղաքական, տնտեսական ու մարդասիրական բնագաւառներէն ներս: Անոնք նաեւ ընդգծեցին կառավարութեան կողմէ աշխատանքի վերսկզբման անհրաժեշտութիւնը, որպէսզի կարելի ըլլայ ժողովուրդի առօրեային առնչուած շարք մը հարցերուն լուծում տալ: Այս առիթով, Վեհափառ Հայրապետը ողջունելով վերջերս Անգլիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով առնուած առաջին քայլը իր գնահատանքը յայտնեց Անգլիոյ՝ հայ ժողովուրդին դատին գծով ցուցաբերած զօրակցութեան համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը