Արտաքին 4 տարի առաջ - 20:25 11-11-2021

Թուրքիան հերքում է իր մասնակցությունը բելառուսա-լեհական սահմանին տիրող ճգնաժամին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան ափսոսանք է հայտնում Բելառուսի հետ Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ, սակայն պնդում է, որ որևէ կապ չունի տեղի ունեցողի հետ։ Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է ավիաընկերությունների, այդ թվում՝ Turkish Airlines-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ բելառուսա-լեհական սահման ապօրինի ներգաղթյալներ բերելու պատճառով։

«Մենք մերժում ենք՝ Թուրքիային որպես այս խնդրի մաս ցույց տալու փորձերը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիվանագետները նաև հայտարարել են, որ իրենք դա համարում են սկանդալի մեջ «միջազգային հարգված ավիաընկերությանը» ներգրավելու միտումնավոր փորձ:

Ձեզ գուցե հետաքրքրի