Ներքին 4 տարի առաջ - 19:07 11-11-2021

Մինչ ադրբեջանցիները մաքսակետ են դնում, Կապանում տաշի-տուշի է

Երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածում, որը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները պատրաստվում են մաքսակետ դնել, դա նշանակում է, որ միջպետական, ռազմավարական նշանակության ավտոճանապարհը դադարելու է գործել, և մի շարք գյուղեր, նաև մարզկենտրոն Կապանը հայտնվելու են շրջափակման մեջ։ Այս հայտարարությունից հետո այսօր կառավարության դիմաց նաև բողոքի ակցիաներ եղան, ոստիկանները, մեծ խանդավառությամբ գետնին տապալելով, բերման ենթարկեցին ցուցարարներին, մի խոսքով՝ զարհուրելի տեսարան։

Սրան զուգահեռ, իրականության մեջ Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կապանի կենտրոնում՝ մարզպետարանի շենքի մոտ «դիսկո փարթի» է կազմակերպել, երաժշտություն են միացրել և քարոզարշավ անում։ Կապանից տարակուսած հայտնում են, որ մինչ Երևանում բողոքի ակցիաներ են, Կապանում ՔՊ-ականների «հեչ վեջն» էլ չէ, որ քաղաքը հայտնվում է բլոկադայի մեջ, իսկ Սյունիքի այդ հատվածն էլ կտրվում է Հանրապետությունից։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը