Ներքին 4 տարի առաջ - 15:16 10-11-2021

Կոտայքի և Արմավիրի մարզերում նոր տրանսպորտային համակարգ կներդրվի

Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Արմավիրի մարզերում նոր տրանսպորտային համակարգ կներդրվի։

Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մենք վերջապես կարողացանք մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել՝ Կոտայքի (մրցույթն ավարտվել է հոկտեմբերին) և Արմավիրի (ավարտվել է նոյեմբերի 9-ին)։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։

Նախարարը շեշտեց, որ երկու մարզն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներնով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։

Նա նաև ընդգծեց, որ երկաթուղային ոլորտում էլ օգոստոսին գնացքի վագոններ են բերվել, որոնք ամբողջովին նոր են, կատարելագործված և ավելի կհեշտացնեն գնացքով երթևեկելը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի