Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:05 10-11-2021

«Առևտրի և ծառայությունների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը մեկ ընթերցմամբ ընդունվեց

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ տնտեսական հանձնաժողովի նիստ։ Նիստի սկզբում որոշում ընդունվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը հետաձգել երկու ամսով։

Նիստում քննարկվեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը, ինչպես նաև Երևան քաղաքի «ՏԻՄ» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի փաթեթը։ Նիստում՝ որպես հիմնական զեկուցող, հանդես եկավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

«Օրենքի նախագծի փոփոխությունը պայմանավորված է ընդունված օրենքը պրակտիկ կիրառման դնելու ընթացքում առաջացած մի շարք ճշգրտումների անհրաժեշտությամբ՝ օրենքում բովանդակային առումով փոփոխությունների ահրաժեշտություն չկա»,-իր ելույթում նշեց Վաչե Տերտերյանը։

«Առևտրի և ծառայությունների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և Երևան քաղաքում «ՏԻՄ» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցին 4 պատգամավորներ, իսկ ձեռնպահ էր մեկ պատգամավոր։ Նախգիծը ընդունվեց։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Ձեզ գուցե հետաքրքրի