Մոդելը բողոքել է ծանր կյանքից՝ չափազանց գեղեցիկ արտաքինի պատճառով
copy image url

Մոդելը բողոքել է ծանր կյանքից՝ չափազանց գեղեցիկ արտաքինի պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 22:30 09-11-2021

Սլովակիայի բնակչուհի Վերոնիկա Ռայեկը դժգոհել է, որ դժվար է ապրում իր արտաքին տեսքի պատճառով, գրում է Daily Mail-ը։ 26-ամյա աղջկա խոսքով՝ մարդիկ չեն հավատում իր գեղեցկությանը, դժգոհում են սոցցանցերում և մոդելին պլաստիկ վիրահատությունների հանդեպ թուլություն վերագրում։

Վերոնիկան պատմել է, որ իր Instagram-ի պրոֆիլը մի քանի անգամ արգելափակվել է բաժանորդների գործողությունների պատճառով։ Հետևորդները հաճախ մտածում են, որ նա օգտագործում է ուրիշների լուսանկարները և նմանակում մեկ ուրիշին, ուստի բողոքարկում են նրա օգտահաշիվը։

«Մարդիկ պարզապես չեն հավատում, որ ինձ նման մեկը գոյություն ունի: Խտրականություն է, երբ ինձ արգելափակում են արտաքինիս պատճառով։ Բոլորն ասում են, որ գեղեցիկ լինելը հեշտ է, բայց դա միայն ավելի է վատացնում իրավիճակը»,- ​​դժգոհել է Վերոնիկան:

Բացի այդ, Ռայեկը դժգոհում է, որ այլ կանայք, երբ նայում են իր լուսանկարին, մեղադրում են ֆիլտրեր օգտագործելու մեջ, թեև ինքը չի խմբագրում նկարները։

Բացի այդ, Վերոնիկան ամեն անգամ ստիպված է լսել, որ իր մարմինը պլաստիկ վիրահատութունների պտուղ է։ Այս խոսակցություններին վերջ տալու համար Ռայեկը դիմել է ծայրահեղ միջոցների։ Նա լուսանկարել է կուրծքը, որտեղ երևւում է սիլիկոնե իմպլանտների բացակայությունը։

«Ես դա արեցի, որպեսզի մարդիկ հավատան ինձ։ Բժիշկներն ասացին, որ ես ամենագեղեցիկ բնական կուրծքն ունեմ»,- մեկնաբանել է մոդելը։

Վերոնիկայի խոսքով՝ առողջ ապրելակերպն օգնում է իրեն գեղեցիկ տեսք ունենալ։ Նա չի ծխում, չի խմում, չի գնում երեկույթների և շաբաթական հինգ անգամ մարզվում է:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC