Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:02 05-11-2021

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Գորիսում են

Առավոտվանից Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց հավաքվել են նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի աջակիցները։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախորդ նիստի ընթացքում քննարկվել է Առուշանյանի տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելքի սահմանփակման իրավաչափության հարցը։

«Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումներն ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվեն։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել էինք, այսօր դատական նիստի մեկնարկին իր դիրքորոշումը կներկայացնի դատախազը»,-ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով, դրանից հետո մտնելու են բուն դատաքննության փուլ, կընթերցվի մեղադրական եզրակացությունը, կորոշեն ապացույցների հետազոտման կարգը։

Պաշտպանն ասաց, որ դրական են տրամադրված։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն Գորիսում են՝ իրենց աջակցությունը հայտնելու Առուշանյանին, պատրաստ են նաև անձնական երաշխավորությունը տալ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար։

Նրանք են՝ պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Արթուր Սարգսյանը, Էլինար Վարդանյանը և Աշոտ Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Ձեզ գուցե հետաքրքրի