Ներքին 4 տարի առաջ - 23:54 02-11-2021

Շուռնուխ համայնքում կկառուցվի նոր թաղամաս․ Արմեն Ղուլարյան

Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները և իրականացվելիք ծրագրերը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը՝ 420 մլն դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները:

Կոմիտեի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման համար կհատկացվի 1 մլն 155 հազար դրամ գումարով ձեռք կբերվեն նոր համակարգիչներ:

Արմեն Ղուլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են վթարային շենքերի վերակառուցման անհրաժեշտությանը, ներդրումների ներգրավման տեսանկյունից շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեցմանն ու դյուրինացմանը և այլն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ