Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․ Նոյեմբերի 1-ին կատարվել է 166 թեստավորում, որը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 71-ինը՝ ծանր։ Այդ թվում կան նաև երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17101 քաղաքացու հետազոտություն, որից 2171-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 4 մահ:
կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: