Ներքին 4 տարի առաջ - 13:08 02-11-2021

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

ԱԺ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում և վստահություն է հայտնել, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդի բարեկամական կապերին :

Հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձևավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին:

Դեսպանը հատկանշական է համարել հայ-իտալական խորհրդարանական օրակարգերի կյանքի կոչումը և հայտնել է իր խորին շնորհակալությունը ընդունելության համար:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաևի կարևորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը