Ներքին 4 տարի առաջ - 11:46 01-11-2021

Գյումրին մերժեց իշխող ուժին, բայց կրկին իշխանության եկան նրանք

Բոլորովին վերջերս գյումրեցիների համար բավական անսպասելիորեն «Բալասանյան դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև կնքվեց համագործակցության մասին հուշագիր, համաձայն որի՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետները կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նրանց անունները կհայտարարվեն նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում։ Մի կողմ թողնելով հասարակության ու քաղաքական գործիչների արձագանքը, ինչպես նաև այս հուշագրի ստորագրման պատճառները՝ նախ և առաջ անհրաժեշտ ենք համարում արձանագրել փաստը․ Գյումրին մերժեց իշխող ուժին, բայց կրկին իշխանության եկան նրանք: Նշենք, որ ըստ Oragir.news-ի տեղեկությունների՝ երկու փոխքաղաքապետներից բացի համայնքապետարանում մի շարք առանցքային պաշտոններ ևս բաժին են հասնելու ՔՊ-ականներին։ Սակայն այս պահին կանդրադառնանք փոխքաղաքապետի պաշտոնին,որը և քպ-ականների համար առաջնայինն է։

Ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը։ Սա առավել իրատեսական է, քրոջ՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համատեքստում։ Սա կասկածի տեղիք չի տալիս, քանի որ Նազելի Բաղդասարյանն արդեն վայր է դրել պատգամավորական մանդատը:

Երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնին հնարավոր է նշանակվի Սուրեն Պապիկյանի եղբայրը՝ Արթուր Պապիկյանը, որի մասին ևս խոսել ինք։ Այժմ սպասվում է, որ վաղը «Բալասանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ավագանու անդամները միաձայն կողմ կքվեարկեն Վարդգես Սամսոնյանին քաղաքապետ նշանակելու որոշմանը, որից հետո կհայտարարվի փոխքաղաքապետների անունները:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը