Ներքին 4 տարի առաջ - 21:44 29-10-2021

Արթիկում 600 կՎտ հզորության արևային կայան է կառուցվում

Ամբողջ ծավալով շարունակվում է Արթիկի 600 կՎտ արևային կայանի շինարարությունը։ Աշխատանքի զգալի մասն արված է, արդեն տեղադրվում են արևային վահանակները։ Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։

Արթիկի արևային կայանի շինարարությունն իրականացնող «ԷկոՎիլ» ընկերության մասնագետները վստահ են, որ եթե եղանակն անակնկալներ չմատուցի, նոյեմբերի վերջին կայանն արդեն պատրաստ կլինի շահագործման։

Իսկ դա նշանակում է, որ Արթիկը առաջինը Հայաստանում կունենա ինքնավար համայնքային կայան՝ համայնքի էներգետիկ խնդիրները հոգալու, ինչպես նաև արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանի Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։

Իր բնույթով այս բացառիկ կայանը, որի դրվածքային հզորությունը կազմում է 600 կՎտ, տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Ֆոտովոլտային կայանի շնորհիվ կկրճատվի նաև CO2-ի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով:

Արթիկի արևային կայանը կառուցվում է Եվրամիության ֆինանսավորմամբ և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, որպես քաղաքապետների դաշնագրի ցուցադրական ծրագիր։ Ծրագիրը իրականացնում է էներգախնայողության աջակցման հիմնադրամը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում