Ներքին 4 տարի առաջ - 16:03 26-10-2021

«Ամեն ինչ պետական գաղտնիք են կոչում»․ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել փակ քննարկումից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դուրս է եկել դահլիճից, որտեղ փակ քննարկում է ընթանում սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների առնչությամբ։ Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` խորը հիասթափված է և չի ուզում տեսնել, լսել այդ խեղկատակությունը։

Ընդդիմության առաջարկով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկմանը ներկա են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

«Որևէ հարցի պատասխան չի տրվում, և ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է, անգամ սահմանի երկայնքի չափը չեն հայտնում։ Կարծում եմ`սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` ինքը հետաքրքրվել է, թե ինչու կահավորված չեն ՀՀ սահմանները, ինչու է հովիվը «դիմավորում» ադրբեջանցիներին։ Ըստ Թովմասյանի` իշխանության տեսակետն է, որ որևէ հարցի հստակ պատասխաններ չտան։

Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, ապա, պատգամավորի խոսքով, այս առումով էլ որևէ հստակ պատասխան չեն տրամադրում։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է