Արտաքին 5 տարի առաջ - 16:42 23-10-2021

Մերկելն ասել է, որ իր հագուստի գույնը երբեմն քաղաքական ազդանշան է ենթադրել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդանշան է ենթադրել: Այս մասին նա խոսել է Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

«Երբեմն»,- լրագրողների համապատասխան հարցին պատասխանել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ չի պատրաստվում իր հագուստները հանձնել թանգարաններին, քանի որ դրանք նախատեսված են կարիքավորների համար։

Կանցլերը ասել է նաև, թե ինչու է ձգտում չօգտագործել «միգրացիոն ճգնաժամ» արտահայտությունը։

«Այո, դա ճիշտ է։ Ես սկզբունքորեն խուսափում եմ այդ բառից, քանի որ ինձ համար փախստականը ոչ թե ճգնաժամ է, այլ մարդ»,- ասել է նա։

Քաղաքական գործչի խոսքով, անօրինական միգրանտների հոսքի հետ կապված թույլ տրված սխալներն «արվել են 2015թ.-ի աշնանից (միգրացիոն ճգնաժամի գագաթնակետը) շատ ավելի վաղ»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը