Միտք 4 տարի առաջ - 15:07 21-10-2021

Հովհաննես Հովհաննիսյանի Աքիլլեսյան գարշապարն ու ԲՈԿ-ի «գրպանը»

Նիկոլ Փաշինյանին հոտնկայս ծափահարած ՔՊ-ական նախկին պատգամավոր ու փոխնախարար,այժմ բախտի բերմամբ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար դարձած Հովհաննես Հովհաննիսյանը նեղսրտել է լրագրողների հարցերից: Օրինակ ակադեմիական ազատություններից ու գիտությունից խոսող Հովհաննիսյանին դուր չեն եկել մասնավորապես իր խնդրահարույց դոկտորականում առկա գրագողության ու խախտումների վերաբերյալ հարցերը, նա հերյուրանք է որակել այդ ամենը ու ամեն ինչ գցել ԲՈԿ-ի «գրպանը»: «Դրանք պարզ հերյուրանքներ են ու չեն համապատասխանում իրականությանը՝ սկսած նրանից, որ հոդվածները տպագրվել են այն ամսագրերում, որոնք ընդունված են եղել ԲՈԿ-ի կողմից, եւ եզրակացությունը տվել է ԲՈԿ-ը»,-ասել է նա: Հովհաննես Հովհաննիսյանի Աքիլլեսյան գարշապարը, սակայն,միայն դոկտորականը չէ, նա այլ վախեր ու խոցելի տեղեր էլ ունի,որոնք փորձում է «լղոզել»՝ կաշվից դուրս գալով։ Փաշինյանին հոտընկայս ծափահարած Հովհաննես Հովհաննիսյանը նույնիսկ կոռեկտության կոչ արեց լրագրողին,երբ վերջինս զուգահեռ տարավ ԵՊՀ խորհրդի նախագահ նախկին Սերժ Սարգսյանի առաջ խոնահարվելու համար ժամանակին քննդատված ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ու իր վարքագծի միջեւ: Ասաց,որ անհնար է զուգահեռ տանելը,իսկ ինքը չի հրաժարվում իր անցյալից եւ պատրաստ է ինտեգրվել,այսպես ասած,ՀՀԿ-ի արատավոր համակարգում, համագործակցել ԵՊՀ-ի ընդդիմադիրների հետ: Այդ ամենը նա փաթեթավորում է հետեւյալ կերպ՝ կարեւորը պրոֆեսիոնալիզմն է, աշխատանքի արդյունքը եւ ԵՊՀ-ն քաղաքականությունից հեռու պահելը:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի