Ուղիղ եթեր
Ներքին 41 րոպե առաջ - 17:47 27-10-2026

Կապանի օդանավակայանի մոտ վնասված եղեգնակատու են հայտնաբերել և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողներն ահազանգ են ստացել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում վայրի կենդանու առկայության մասին։

Ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (Felis chaus)։
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների համատեղ ջանքերով կենդանին դուրս է բերվել դժվարամատչելի վայրից։

Տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, ապա կենդանին տեղափոխվել է Էկոպարեկանին ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամաս, իսկ վաղ առավոտյան Էկոպարեկային ծառայողների կողմից ապահովվել է կենդանու տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն ստանալու և հետագա խնամքն անվտանգ պայմաններում ապահովելու նպատակով։

Զննությամբ պարզվել է, որ կենդանու մոտ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք և դնչի վնասվածք, նախատեսվում է իրականացնել վիրահատություն: Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք