copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:24 26-01-2023

Ճիշտ չէ, երբ մարդ ինչ-որ տեղ աշխատում է, իր կառույցում փոփոխություններ են լինում, և նա վերջինն է իմանում. ինչո՞ւ ԲՈԿ-ի նախագահը հրաժարական տվեց

Երեկ լրատվականներին հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել:

1993-2023թթ-ի ընթացքում ԲՈԿ-ը 7 նախագահ է ունեցել։ 1993-1998 թվականներին ԲՈԿ-ի նախագահ է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը։ 1998-2002 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցրել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գևորգ Բաղդասարյան։ 2002-2010 թվականներին նախագահ է եղել կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Թռչունյան։ 2010-2013 թվականներին նախագահ է եղել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Արտուշ Ղուկասյան։ 2013-2018 թվականներին նախագահ է եղել բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը։ 2018-2020 թվականներին նախագահ է եղել ֆիզիկամաթեմատիկականգիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը։ 2021 թվականից մինչև երեկ ԲՈԿ-ի նախագահ էր Կարեն Քեռյանը։

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը չցանկացավ մեզ հետ զրույցում անդրադառնալ Քեռյանի պաշտոնավարման ընթացքին՝ ասելով․ «Միայն իմ մասին կարող եմ խոսել․ արդեն անիմաստ էր իմ պաշտոնավարումը։ Իր մասին չեմ կարող խոսել»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ, խոսելով Կարեն Քեռյանի մասին, ասաց. «Ինքը՝ որպես գիտնական մարդ, շատ հարգարժան գործ է անում, բայց միաժամանակ նկատելի էր, որ Գոգյանից հետո գործը սպասողական իրավիճակում էր, այդ իմաստով առանձնապես շատ մեծ բաներ տեղի չունեցան, եթե իր պատճառաբանությունը հաշվի առնենք, որ որոշում է կայացվել առանց իր հետ քննարկելու, ես կիսում եմ իր մտահոգությունը, որովհետև իրոք նման հարցերը պետք է շատ պարզ, թափանցիկ և բազմակողմանի քննարկվեն։ Ճիշտ չէ, երբ որ մարդ ինչ-որ տեղ աշխատում է, իր կառույցում փոփոխություններ են նախատեսվում, պլանավորվում, և նա վերջին պահին է այդ մասին տեղեկանում։ Այդ իմաստով ափսոում եմ, որովհետև ինքը բավականին պարկեշտ մարդ է, լավ գիտնական»։

Հարցին, թե որոնք են պատճառները, որ վերջին շրջանում այդ պաշտոնին նշանակումները հաճախակի են դարձել, Խաչատրյանն ասաց. «Ցավոք սրտի, կրթության ոլորտում փոփոխությունները հաճախակի են լինում, չնայած այդպիսի կառույցներում մարդիկ մի փոքր ավելի երկար են մնում։ Ինձ թվում է երբեմն այդ փոփոխությունների պատճառը ինչ-որ ներթիմային շարժերն են, տեղափոխություններ․ մեկին տանում են մի տեղ, մյուսին բերում են, երբեմն էլ այն է, որ մարդիկ, ովքեր ինչ-որ պաշտոն են զբաղեցնում, այսպես ասած՝ այդ թիմի անդամ չեն և չեն մերվում այդ թիմին, և այդ պատճառով արագ փոփոխություններ են լինում»։

Խոսելով նախկին նախագահ Սմբատ Գոգյանի պաշտոնավարումից՝ Խաչատրյանն ասաց. «Սմբատ Գոգյանի մասին ես շատ բարձր կարծիքի էի, ինքը շատ լավ գիտնական է, պարկեշտ ազնիվ մարդ, ով իրոք ուզում էր փոփոխություններ անել, բայց չստացվեց։ Հայաստանում երբ փորձում ես համակարգ փոխել, այդ համակարգը քեզ կուլ է տալիս, չես կարողանում փոխել»։

Խոսելով 2013-2018 թվականներին ԲՈԳ նախագահ եղած՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանից Խաչատրյանն ասաց։

«Տիկին Արզումանյանի մասին ես շատ դրական կարծիք ունեմ, ինքը բավական սկզբունքային անձնավորությոն էր, իհարկե այնպես չէ, որ այդ ժամանակահատվածում ԲՈԿ-ը շատ անաչառ էր, ցավոք սրտի, բոլորս էլ գիտենք՝ լինում էին դեպքեր, եթբ տարբեր պաշտոնյաներ դիսերտացիաներ էին գրում, անցկացնել էին տալիս, ճնշումներ կային, բայց տիկին Արզումանյանը բավականին սկզբունքային աշխատող մարդ էր»։

«Հիմա ես առանձնապես չեմ տեսնում, որ պաշտոնյաները ձգտում են պաշտպանել դիսերտացիաներ, թվերը նվազել են պաշտպանության, հիմա այն չկա, որ ամեն գնով գիտական կոչում ստանան։ Նախկինում կար, հիմա պաշտոնյաների շրջանում էլ շատ մոդայիկ չէ գիտական կոչումներ ստանալը։ Բայց, իհարկե, դա ամենևին չի նշանակաում, որ բոլոր դիսերտացիաները շատ լավն են, չկան արատավոր երևույթներ՝ մեկի փոխարեն գրելու, բայց թվային փաստը այն է, որ Գոգյանի ժամանակներից սկսած՝ պաշտպանողների թիվը նվազեց»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները