Ներքին 4 տարի առաջ - 16:44 06-10-2021

Նորից նախկիններն են մեղավոր․․․ ԲՈԿ-ը շարունակում է «կրծքով» պաշտպանել ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ին

Որ մի քանի խղճուկ հղումներով, որոնց մեծ մասը ինքնահղում է, դոկտորական պաշտպանող մաթեմատիկոսից չէի սպասում բարձր բարոյականություն և ազնվություն․ դա հաստատ գիտեի։ Որ առանց որևէ գաղափարի՝ անիմաստ ադմինիստրատիվ պաշտոնին երիտասարդ տարիքում «վազելը» նույնպես լավ բան չէր խոստանում, դա էլ սպասելի էր։ Որ իրեն պաշտոնի նշանակողին պետք է «պաշտպաներ» բոլոր միջոցներով, չնայած «հանցանքն» իրենը չէր, դա էլ պարզ էր։ Բայց այսքան խղճուկ ու ողորմելի՞․․․ Oragir.news կայքի լրագրողն իմ հոդվածների հիման վրա հարցում էր արել ԲՈԿ՝ աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մասին։ Հարցադրումը պարզագույն էր՝ ատենախոսության մեջ ընդգրկված 8 հոդվածներ տպագրվել են ինչ-որ «ամսագրերում», որոնք ընդգրկված չեն ԲՈԿ ցուցակներում։ Պնդումն էլ բացատրել էի գունավոր նկարներով, «կոմիկսի» մակարդակի՝ վատ հասկացողների համար։ Ահա պատասխանը․

Միտք առաջին՝ իմ նշված ժողովածուները չեն ընդգրկվել ԲՈԿ ցուցակներում։ Դա այնքան ակնհայտ էր, որ հերքել չէր լինի։ Կարելի էր ենթադրել, որ դիսկուրսն ավարտված է, և մնում է տեխնիկական հարց՝ ինչպես ետ վերցնել «դոկտորական դիպլոմը»։ Բայց այստեղ օգնության է գալիս ժամանակակից հայկական տրենդը «կռուտիտի» տեսքով՝ նախկիններն են մեղավոր։ 2010 թ․-ին ՀՀ ԲՈԿ տեղեկագրքում ինչ-որ միտք են գրել նախկինները, որը թույլ է տալիս ժողովածուն համարել ԲՈՀ ցուցակում ընդգրկված, չնայած փաստացի ընդգրկված չէ։ Եթե այս կարգի անգրագետ ցնդաբանությամբ «քողարկվելով»՝ երկիրն են հանձնում թշնամուն, ինչո՞ւ աստվածաբանին էլ չպաշտպանենք։ ԵՊՀ ռեկտորի ԺՊ է՝ հազար ու մի հնարավորություններով։ Իջնել քննարկման այս ճղճիմ մակարդակի ես ինձ թույլ տալ չեմ կարող՝ առաջին հերթին ինքս ինձ չեմ հարգի։ Երբ ես նախկինների իշխանությունը բնութագրում էի որպես «ոչնչությունների դիկտատուրա»՝ ոչ մերօրյա սուտ հեղափոխականները կային կողքիս, ոչ էլ նրանց «պապաները»։ Այս քստմնելի տեսարանը կարելի է բնութագրել որպես «ողորմելիների դիկտատուրա»։ Ես դեռ սպասում եմ ԿԳՄՍ նախարարին հասցեագրված իմ անձնական դիմումի պատասխանին։ Հուսով եմ՝ այս կարգի մանկամիտ պատասխան չի գա։ Եվ ԲՈԿ «զգուշացումը» ինձ, որ իրենք պետական աշխատող են և խորհուրդ են տալիս հարգանքվ խոսել իրենց հետ․ դեռ կհիշեցնեմ։ Հուսով եմ լաց չեք լինի․․․

Սասուն Գևորգյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի