Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:11 20-10-2021

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն շարունակում է ստել, թե իր բոլոր հոդվածները տպագրվել են ԲՈԿ-ի կողմից հաստատված ամսագրերում

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր որոշել էր բարձրաձայնել ԵՊՀ-ում առկա խնդիրներն ու ներկայացնել լուծման իր տարբերակները։

Ըստ Հովհաննիսյանի՝ ամենամեծ խնդիրը գիտության ոլորտում է։ Անհրաժեշտ է դառնալ ավելի հետազոտական համալսարան, ու դա խթանելու համար առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնել գիտական հոդվածներին։

«Ավելանալու են այն գիտական հոդվածների հավելավճարները, որոնք կտպվեն բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում»,- նշել է Հովհաննիսյանը։

Գիտությանն ու գիտական հոդվածներին առերևույթ կարևորություն տվող ռեկտորի պաշտոնակատարի գիտական կենսագրությունն, իրականում, այնքան էլ անբիծ չէ, որքան փորձում է ներկայացնել։ Ամեն դեպքում մամուլում արդեն կան հրապարակումներ, զուգահեռ ապացույցներով, որ Հովհաննիսյանը գրագողությամբ է զբաղվել։ Լրագրողի հարցին, թե ինչպես է պատրաստվում պատժել ակադեմիական ազնվությունը խախտողներին այն դեպքում, երբ ինքն է կասկածվում գրագողության մեջ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք հերյուրանքներ են․ «Դրանք պարզ հերյուրանքներ են: Այդ փաստերը թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։ Սկսած նրանից, որ բոլոր հոդվածները, որոնք տպվել են, արտոնված են ԲՈԿ-ի կողմից, և եզրակացությունը տվել է ԲՈԿ-ը։ Իսկ այն հոդվածները, որոնք տպվել են մամուլում, հիմա դատական պրոցես է ընթանում, և դատական պրոցեսը կորոշի՝ դա թյո՞ւր էր, թե՞ թյուր չէր»։

Ըստ Հովհաննիսյանի՝ դա առաջին պաշտպանությունն էր, որը եղել է օնլայն, ուղիղ եթերով։ Անգամ այն բանից հետո, երբ եղավ պնդում, որ հոդվածներում ներկայացվել են գրագողության փաստերը, Հովհաննիսյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ ամենը, քանի որ հերյուրանք են։ Լրագրողներն անդրադարձան նաև անցյալում նրա հնչեցրած քննադատություններին առ այն, որ ՀՀԿ-ն արատավոր բարքեր է սերմանում ԵՊՀ-ում, այն դարձնելով կուսակցական։ Հիմա, տեղեկություններ կան, որ ԵՊՀ-ի կազմում գտնվող նախկին իշխանության համակիրներն ու ներկայացուցիչները սկսել են գործակցել իր հետ, արդյո՞ք որևէ դիսոնանս չի տեսնում իր խոսքերի ու գործի մեջ։ Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր համար կարևորը պրոֆեսիոնալիզմն է, ու եթե համալսարանը զերծ կպահեն քաղաքական գործունեությունից, ինքը պատրաստ է բոլորի հետ աշխատել։ Հարցին, թե արդյո՞ք հիմա համալսարանն ապաքաղաքական է, ու իշխանությունն այնտեղ որևէ գործունեություն չի ծավալում, Հովհաննիսյանը պատասխանեց, թե վստահ կարող է ասել, որ ոչ։

Այն հարցին, թե ՍԴ-ում դեռևս չի ավարտվել «Հիմնադրամների մասին» օրենքով եռյակի ձևավորման՝ Սահմանադրությանը հակասելու դիմումի քննության վարույթը, և որպես հետևանք՝ նշանակումը անօրինական է, իսկ եթե ՍԴ-ն որոշում կայացնի ու այդ ամբողջ գործընթացը ճանաչի հակասահմանադրական, ո՞րը կլինի իր գործողությունը՝ ասաց, որ եթե-ներով հարցերին պատասխանելն ընդհանրապես անշնորհակալ գործ է, և ինչպես իրեն էր պարզ, հիմնադրամների մասին օրենքը կարծես գրված լինի իր համար։ Այն գրվել է շատ տարիներ առաջ, հավելեց, որ ՍԴ-ն պետք է իր ֆունկցիան կատարի, եթե ՍԴ-ն համարի, որ խնդրահարույց է, ապա կենթարկվեն օրենքին։

Մեր այն հարցին, որ իշխանությունը բազմիցս քննադատել է հանրապետականների օրոք ԵՊՀ գործունեությունը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին նախագահի առջև խոնարհվելու և անվերապահ ենթարկվելու համար, հիմա տարբերություն կա՞ նախկինների և իր կողմից դրսևորած վարքագծի միջև՝ պատասխանեց, որ նման հարցերի աշխատում է չպատասխանել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին