Ներքին 5 տարի առաջ - 20:31 19-10-2021

Մհեր Գրիգորյա՛ն, դա չէ խնդիրը, դա խնդրի հետևանքն է․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարություններին, գրել է.

«Մհեր Գրիգորյանը կրկին խոսել է «Գազպրոմի» հետ համաձայնության ձեռքբերման անհրաժեշտության մասին՝ որպես առանցքային խնդիր առանձնացնելով Հրազդանի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցումը:

«Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն այն չի երաշխավորում եկամտաբերությունը: Դրանում է խնդիրը»,- ասել է նա:

Մհեր Գրիգորյա՛ն, դա չէ խնդիրը, դա խնդրի հետևանքն է: Խնդիրը՝ Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման ձախողումն է, որը պետք է ավելացներ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան: Հենց այդ հեռանկարի վրա էր խարսխված «Հրազդան-5»-ի բիզնես-պրոյեկտը: Արտահանման սահմանափակ հնարավորությունների պայմաններում անիմաստ է դառնում նման խոշոր օբյեկտի հետագա շահագործումը:

Ուստի, խնդիրը խորքային է, համակարգային: Մի բարդեք ձեր ձախողումը «Գազպրոմի» վրա»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին