Արտաքին 5 տարի առաջ - 18:22 19-10-2021

Լոբոդան իր 39-ամյակին երեկույթ է կազմակերպել ԱՄԷ-ի անապատում

Երգչուհի Սվետլանա Լոբոդան իր 39-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել Դուբայի անապատում: Տոնակատարության լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի Instagram Stories-ում:

Ընկերներին ԱՄԷ տեղափոխելու համար Լոբոդան մասնավոր ինքնաթիռ է վարձել: Բոհո ոճով երեկույթը տեղի է ունեցել հենց անապատում. կազմակերպիչները վրաններ են տեղադրել և շուրջբոլորը զարդարել լուսարձակող փայլերով:

Հոբելյարը հանդիսության համար շողշողացող քարերով «մերկ» ցանց-զգեստ է ընտրել և սև կիսաճտքավոր կոշիկներ:

Հյուրերին զվարճացրել են հրավիրված արտիստները, դիջեյները, պարողները և ակրոբատները: Նաև ԱՄԷ է ժամանել ուկրաինացի երգիչ Monatik-ը, որը կատարել է իր «Վեչերինոչկա» հիթը:

Տոնակատարությունն ավարտվել է կրքոտ պարերով և հրավառությամբ:

Բացի այդ, անապատի մեջտեղում անսպասելիորեն բոցավառվել է Սվետլանային ուղղված սիրո խոստովանությամբ շինվածքը: Աստղի երկրպագուները ենթադրել են, որ դա նրա գաղտնի սիրեցյալի անակնկալն է, որն էլ կազմակերպել է միջոցառումը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LOBODA (@lobodaofficial)

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա