Ներքին 5 տարի առաջ - 19:52 18-10-2021

Համազգային թատրոնում «Եվ նորից գարուն» կլինի

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, որ հայտնի է իր յուրօրինակ ձեռագրով, նոր ներկայացում է բեմադրել՝ ըստ ամերիկացի գրող Օ. Հենրիի նովելների: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Նա հավելեց, որ ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ ստեղծված ներկայացումը կոչվում է «Եվ նորից գարուն», ու բեմադրության մեջ Օ. Հենրիի 5 նովելներ հաջորդում են միմյանց, ինչպես գարունը, ամառը, աշունը, ձմեռը և կրկին գարունը:

Տիկին Գրիգորյանն ընդգծեց, թե այդ աշխատանքով ուզում են շեշտադրել, որ միշտ կարող է նորից գարուն գալ, և դա կախված է յուրաքանչյուրից: Նրա խոսքերով՝ ներկայացումը լավատեսություն ներշնչելու միտում ունի և կոչ է իրարով ապրելու: Հանդիսատեսը կարող է «Եվ նորից գարուն» ներկայացումը դիտել հոկտեմբերի 29-ին և 30-ին:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն էլ հույս հայտնեց, որ 2022 թ. գուցե պատրաստ լինի թատրոնի նոր շենքը, և կիրականանա լուսահոգի Սոս Սարգսյանի վաղեմի երազանքը:

Լուսանկարը՝ Նարինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին